Պատրաստում ենք հավի փափկամիսը նոր եղանակով. անհավանական համեղ է

Հավից պատրաստվող այս համեղ ուտեստը մեկ անգամ փորձելով՝ դուք կցանկանաք նորից և նորից այն պատրաստել։ Նման համեղ ուտեստը չի կարող ձանձրացնել։

Պարզապես հետևեք ցուցումներին և միասին կպատրաստենք հավի ծեծած մսով այս համեղ ուտեստը նոր եղանակով։

Ինչ է մեզ անհրաժեշտ.

Հավի կրծքամիս – 4 հատ,
Հեղուկ մեղր – 40 գ,
Մանանեխի մածուկ – 30 գ,
Սխտոր – 3 պճեղ,
Մայոնեզ – մոտ 50 գ,
Արևածաղկի ձեթ – 30 մլ,
Ձեր սիրելի համեմունքները։
Պատրաստման եղանակը

1. Խառնեք վերը թվարկվածները։ Սոուսը թողեք այդպես և անցեք հիմնական բաղադրիչի պատրաստմանը։

2. Մաքրեք փափկամիսը, չորացրեք, որ խոնավություն չլինի վրան, այնպես ծեծեք, որ բարակ շերտեր ստացվեն։ Հետո դրանք դրեք սոուսի մեջ, թողեք մոտ մեկ ժամ կամ ավել։


3. Ջեռոցը տաքացրեք 180 աստիճան։ Պատրաստի մսի կտորները դրեք նախօրոք յուղաթուղթ փռած տապակի վրա և դրեք ջեռոցը։ Թողեք 40 րոպե և հանեք։

Անկրկնելի համեղ ուտեստը պատրաստ է։

Facebook Comments